Ձևավորված մի կարծրատիպ կա, որ որ ծրագրավորողների մեծ մասը կազմում են տղամարդիկ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դա իրոք այդպես է: ՏՏ ոլորտում գենդերային անհավասարակշռությունը մեծ խնդիր է: Ուսումնասիրությունները փաստում են, որ համակարգչային գիտության մասնագետների ընդամենը 18% -ն են կազմում կանայք:
ՏՏ ոլորտում կանանց թվի և դերակատարության աճի դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել մի շարք սոցիալական խնդիրներ: Այս ոլորտը հայտնի է իր ծավալների և նշանակության աճով, հետևաբար աղջիկների ներգրավածությունը հնարավորություն կտա կոտրել մի շարք կարծրատիպեր:
«Համակարգիչներ, հեռախոսներ, տրանսպորտ, միկրոալիքային վառարաններ ... Ես հասկացա, թե ովքեր են իրականում աշխարհը կառավարում. Ծրագրավորողները» - Կարեն, Կալիֆորնիա
Ծրագրավորում սովորելով և ներգրավելով որևէ ծրագրում աղջիկները կդառնան ավելի խելացի, ինքնավստահ, կկարողանան կյանքի կոչել ցանկացած գաղափար:
«Կոդավորումն ամենաարագ զարգացող և ամենամեծ ճանապարհն է, որով ես կարող եմ փոխել աշխարհը: Այն պահին երբ սկսում եմ գրել, ինչ-որ բան եմ ստեղծում» - Միշել, Bay Area
«Եղեք ուժեղ: Այս ծրագրով ես ցույց կտամ իմ ճանապարհը այն կանանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել տեխնոլոգիաներով, թեև դա «արական» դաշտ է: Սա ցույց կտա ինձ և մյուս կանանց, որ մենք կարող ենք անել նույն աշխատանքը, բայց տասն անգամ ավելի լավը » -Արիանա, Բոստոն
«Մենք ապագան ենք: Մենք կարող ենք անել ամեն ինչ: Մենք կարող ենք փոփոխություններ կատարել ոչ միայն մեր կյանքում, այլև միլիոնավոր մարդկանց կյանքերում: Տեխնոլոգիան ոգեշնչում է բոլորին, ամենուր, և ես ուզում եմ լինել դրա մի մասը »-Քեյթլին, Բոստոն
«Ծրագրավորում սովորելը աղջկան տալիս է քաջություն ասելու, որ ՏՏ ոլորտը միայն տղաների համար չէ: Այն նման է հզոր մի ուժ ունենալուն, որ մեկ քայլով կփակի գենդերային անհավասարության ճեղքը»- Նաոմե, Նյու Յորք
Ձեզ ենք ներկայացնում այն հզոր կանանց, որոնց հաջողվեց կոտրել մարդկության մեջ սերմանված այս կարծրատիպը և բարձր պաշտոններ զբաղեցնել տեխնո աշխարհում:
2012 թվականի հունիսին Շերլին Սանբերգը դարձավ ամենաազդեցիկ տիկինը Facebook-ի անձնակազմում: Այդ նույն տարում նա համալրեց 100 ազդեցիկ կանանց ցուցակը: Նա ՙՙLean In: Women, Work, and the Will to Lead՚՚ գրքի հեղինակն է, որտեղ նկարագրում է թեմաներ ֆեմինիզմի, տղամարդկանց և կանանց միջև գենդերային անհավասարության մասին, որը հրատարակվեց ավելի քան մեկ միլլիոն օրինակ
Սյուզանը ստացավ իր բակալավրի աստիճանը հարվարդի համալսարանում 1990 թվակաին: Իրականում, նա մտադրություն ուներ շարուանկելու կրթությունը և ստանակ ասպիրանտի որակավորում Տնտեսագիտության մասնագիտությամբ և աշխատել ակադեմիայում: Բայց նրա հետաքրքրությունը տեխնելոգիանների և ինովացիոն գաղափարների հադնեպ տարան նրան մեկ այլ ոլորտ:
1999 թվականին որպես մարքեթինգի մենեջեր, նա միացավ Google-ին և դարձավ գովազդի և վաճառքի գծով ավագ փոխնախագահ: Իսկ 2014-ին նա դարձավ YouTube-ի գլխավոր տնօրենը: 2015 թվականին Time Magazine-ը հռչակեց նրան 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Մարիսան Yahoo ընկերության գործադիր տնօրենն է: Նախքան Yahoo-ում աշխատելը նա 10 տարի եղել է Google-ի գործադիր քարտուղարը: 2013 թվականին զբաղեցրեց Times ամսագրի 100 ազդեցիկ կանանց շարքը, իսկ Fortune ամսագրի կողմից ամենաազդեցիկ կին գործարարների ցուցակը:
Նորագույն տեխնոլոգիաների ոլորտը դեռևս հայտնի է որպես տղամարդկանց գերիշխող դաշտ, սակայն այս կանայք հաստատում են, որ սեռը ոչ մի արգելք չի կարող հանդիսանալ հաջողության հասնելու համար: