• "Code In Practice" խորագրով ծրագրի շրջանակներում IT-TALENTS Association-ը կհյուրընկալի վեց ամսյա ծրագրավորման դասընթացի  շրջանավարտ, back end ծրագրավորող Արմեն Սամվելյանին։
  • Դասի ընթացքում Արմենը կկիսվի իր աշխատանքային փորձով, հմտություններով, ցուցադրելով՝  պրակտիկ օրինակներ և կոդեր։
  • Թեման ընդգրկելու է ինֆորմացիա մաքուր PHP կոդ գրելու և  Laravel Framework-ով մեծ պրոյեկտների հետ աշխատելու մասին։

 


ՏՏ ոլորտի զարգացման և աճի բարձր ցուցանիշները, ծրագրավորողների բարձր աշխատավարձի և կարիերայի աճի հնարավորությունները, սեփական startup  նախագծի կյանքի կոչելու միտքը շատերին է մոտիվացնում սկսել սովորել ծրագրավորում։
Սակայն սկզբում ամեն բան այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ։ 
Անգամ աշխատասիրությունը, անքուն գիշերների ընթացքում կոդ գրելը չի կարող ապահովել այն հաջողությունները, որի մասին երազելով սկսել են այս ուղին։

Արդեն կայացած ծրագրավորողները կփաստեն մենթոր ունենալու կարևորությունը։  Որպես սկսնակ անհրաժեշտ է լսել կարծիքներ, դիտարկել օրինակներ, հարցնել խորհուրդներ՝  սխալները հարթելու և ճիշտ ուղղությամբ շարունակելու համար։

Ծրագրավորման և այլ  կամայական ոլորտում աշխատանքային փորձով, գիտելիքներով կիսվելն ու քննարկումները ունեն մեծ նշանակություն մասնակիցների կարիերայի աճի համար։

Քանի որ, մեր ուսանողներից շատերը արդեն իսկ անցել են աշխատանքի և ունեն գիտելիքների բազա, որով կարող են և պատրաստ են կիսվել ծրագրավորում նոր սովորող մասնակիցների հետ, IT-TALENTS Association-հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ և մեկնարկում "Code In Practice" խորագրով ծրագրերի շարքը։

"Code In Practice" ծրագրի մասին

"Code In Practice"-ը   նոր հարթակ է IT-TALENTS Association-ի թիմի անդամ շրջանավարտների  պրակտիկ փորձը փոխանցելու նոր ուսանողներին՝  նրանց ավելիին ձգտելու ու սովորելու համար մոտիվացնելու և պրակտիկ խորհուրդներով օգնելու համար։
Նման ձևաչափով հանդիպումների ընթացքում ծրագրի մասնակիցները կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ թե ինչից պետք է սկսել և ինչ քայլեր ձեռնարկել մրցունակ ծրագրավորող դառնալու համար։

  Ինչպես նաև նման միջոցառումները կարող են սկիզբ հանդիսանալ նոր կապերի, միասին նոր նախաձեռնություններ սկսելուն։


 Ծրագիրը նպատակ ունի թիմը ամրապնդելու և այն արժեքները, որոնք կրում է մեր թիմից յուրաքանչյուրը փոխանցելու նոր մասնակիցներին՝ մեծացնելով նրանց դերակատարումը և ընդգրկվածությունը։

Միջոցառումները լինելու են տարբեր թեմաներով, բարդության մակարդակի և բնույթի։ Հրավիրված մասնագետը  կարող է ընտրել թեման, նյութի մատուցման մեթոդը, տևողությունը և մուտքի հասանելիությունը։
 Սակայն նպատակը լինելու է մեկը՝ պրակտիկ փորձով կիսվել և օգնել սկսնակներին։

Կարևորելով նախաձեռնության նշանակությունը,  IT-TALENTS Associaton-ը հետամուտ է լինելու ծրագրի շարունակական բնույթնն ապահովելուն և նոր ու հետաքրքիր թեմաներով ծրագրեր կազմակերպելուն։


Առաջին "Code In Practice"-ը  Արմեն Սամվելյանի  հետ

Արմենը երկար տարիներ աշխատել է որպես ցանցային ադմինիստրատոր և մեծ հաջողությունների է հասել այդ ոլորտում։ Սակայն տեսնելով լայն հեռանկարները, որոնք իր առաջ կարող են բացել ծրագրավորողի մասնագիտությունը,  որոշում է կայացրել դառնալ ծրագրավորող։
Արմենը ավարտել է վեցամսյա ծրագիրը և Full Stack ծրագրավորող է, սակայն  մասնագիտացել է Back End ծրագրավորման ուղղությամբ։

Այսօր նա արդեն աշխատում է որպես ծրագրավորող և պատրաստ է իր փորձով կիսվել այն ուսանողների հետ, ովքեր նոր են սովորում և կարիք ունեն լսելու խորհուրդներ։

Օգոստոսի 18-ին Արմենը կխոսի  հետևյալ թեմաների մասին՝

  • Ինչու՞ և ինչպե՞ս սովորել PHP ծրագրավորման լեզուն։ 
  • Ինչպե՞ս գրել մաքուր PHP կոդ։
  • Ճիշտ և գրագետ անուններ ընտրել ֆունկցիաների և փոփոխականների համար։
  • SOLID 
  • Laravel framework-ով աշխատանք մեծ պրոյեկտների դեպքում:

Այս միջոցառմանը մասնակցել կարող են IT-TALENTS Association-ի ուսանողները։



Հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում հետագա միջոցառումների մասին տեղեկանալու համար։