Evistep Enterprise-ը Հայաստանում գործող ծրագրային ապահովման և խաղերի զարգացման կենտրոն է, որի նպատակն է բարձրորակ և նորարարական լուծումներով ապահովել իր ներկայիս և պոտենցիալ հաճախորդներին: Տեխնոլոգիաներով հագեցած այսօրվա աշխարհում, Evistep-ը փորձում է առանձնանալ արագ ընդլայնվող շուկայում և անընդմեջ զարգացնել իր մրցակցային առավելությունները։ Այն հանդիսանում է IT-TALENTS Association-ի գործընկեր կազմակերպություն, որտեղ մեր լավագույն շրջանավարտները ստանում են հնարավորություն անցնելու աշխատանքի անմիջապես ծրագիրը ավարտելուց հետո:

  Համագործակցության շրջանակում արդեն իսկ Evistep-ի թիմին են միացել Գարիկը և Սամվելը: Նրանց գրանցած հաջողությունների մասին կխոսենք մեր հետագա նորություններում: Իսկ այս նյութում կարող եք մանրամասն ծանոթանալ թե ինչպիսի՞ առավելություններ է տալիս Evistep ընկերությունը և ինչպե՞ս կարելի է օգտագործել դրանք։

  Evistep-ն ունի ավելի քան երկու տարվա շուկայական ներկայություն, որի ընթացքում ընկերությունը հնարավորություն է ունեցել հանդես գալ բացառիկ արտադրանքներով և կարողանալ ձեռք բերել զգալի մասնաբաժին Հայաստանի շուկայում: Ընկերության երեք հիմնական ապրանքանիշները ներառում են WebWork Time Tracker-ը, Evigames-ը և վեբ զարգացման ծրագրերը, որոնք մանրամասն կներկայացվեն հետևյալ նյութում:

  Երբ առաջին անգամ լսում ենք WebWork Time Tracker տերմինը, միանգամից հեշտ չէ կռահելը, թե ինչի մասին է խոսքը: WebWork Time Tracker-ը հանձնարարությունների կառավարման համակարգ է, որը թույլ է տալիս ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին հետևել իրենց աշխատանքին և միշտ տեղյակ լինել, թե ինչի վրա են աշխատակիցները ծախսում իրենց ժամանակը: Եկեք քննարկենք այն առավելությունները, որոնք WebWork Time Tracker-ը  տալիս է երկու կողմերին և վերլուծենք դրանք ավելի մանրամասն:

  Նախ և առաջ, WebWork Time Tracker-ը շատ արդյունավետ գործիք է ֆիզիկական անձանց համար: Ինչպես հայտնի է, այսօրվա արագորեն զարգացող 21-րդ դարում, ժամանակը ամենաթանկարժեք ռեսուրսներից մեկն է և անհրաժեշտ է հետևել ու իմաստուն կերպով ծախսել այն: Այսպիսով, WebWork Time Tracker-ը հնարավորություն է ընձեռում անհատներին ընտրել իրենց աշխատանքը, նկարագրել գործունեությունը և ծրագրի վերջում վերահսկել յուրաքանչյուր գործունեության վրա ծախսված ժամանակը, որի հիման վրա կատարել վերլուծություններ և եզրակացություններ: WebWork Time Tracker-ը օգնում է խուսափել ժամանակի վատնումից և միշտ հսկել ժամանակի ընթացքը:

  Երկրորդ, ընկերությունները կարող են զգալի օգուտ ստանալ աշխատանքից: Ինչպես հայտնի է, աշխատակիցների աշխատանքը կառավարելը և հսկելը հեշտ գործընթաց չէ և այս հարցում շատ օգտակար է WebWork Time Tracker-ը։ Այսպիսով, WebWork Time Tracker-ը հետևում է աշխատողների կատարած աշխատանքին, կատարում է պատահական “screenshot”-ներ և հաշվետվություններ է պահպանում ծրագրի վերջում:

  Գործատուն միշտ կարող է վստահ լինել, որ իր աշխատակիցների աշխատանքի ամբողջ ընթացքը վերահսկվում է և աշխատակիցները բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը: Աշխատակիցները, իրենց հերթին, կունենան իրենց կատարած աշխատանքի իրեղեն ապացույցը և կարող են ակնկալել պարգևատրումների՝ բարեխղճորեն կատարած աշխատանքի համար։

  Evistep-ի մյուս հայտնի արտադրանքներից մեկն է Evigames-ը, որը հանդիսանում է զվարճալի խաղային պորտալ: Ընկերությունը տրամադրում է տարբեր օնլայն անվճար խաղեր `օգտատերերի համար անմոռանալի փորձառություն և զգաղոցություններ ապահովելու համար: Խաղերի տեսակները տարբերվում են "Action" տեսակից մինչև հանելուկները, և Evistep-ը մշտապես փորձում է հետաքրքիր և նորարարական խաղեր ավելացնել՝ բավարարելու իր հաճախորդների կարիքները և սպասելիքները:

 

  WebWork Time Tracker-ի և Evigames-ի հետ մեկտեղ, Evistep-ն առաջարկում է վեբ զարգացման ծառայություններ: Ընկերությունն օգտագործում է վերջին Front-End և Back-End տեխնոլոգիաները` բարձրորակ ծառայություններ մատուցելու և շուկայում իր մրցունակությունը ապահովելու համար:

  Մի խոսքով, Evistep-ը մեծապես ձգտում է անընդհատ նորացնել, բարելավել և մատուցել բարձր արժեքներ իր հաճախորդներին: Ընկերությունը մշտապես հետևում է ոլորտի նոր միտումներին և միշտ փորձում է լինել առաջատար դիրքերում: