Երկուշաբթի օրերը երկար ու ձանձրալի են միայն նրանց համար ովքեր կամ չեն սիրում իրենց աշխատանքը, կամ չգիտեն ինչպես ճիշտ կառավարել այն ։

Մենք IT-TALENTS-ում սիրում ենք այն ինչ անում ենք, իսկ աշխատանքի ճիշտ կառավարումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ աշխատել։ Թե ինչ ծրագրեր ենք օգտագործում որոնք հեշտացնում են մեր աշխատանքը կարող եք օգտագործել նաև դուք։

Ձեզ ենք ներկայացնում բիզնեսը արագ և խելացի կառավարելու համար առցանց համակարգեր, որոնք կօգնեն Ձեզ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և կխնայեն Ձեր այդքան թանկ ժամանակը։

Հաղորդակցության համար՝

1. Slack

Slack-ը լավագույններից է, բոլոր հարմարություններով, կօգնի Ձեզ կրճատել Email հաղորդակցության վրա ծախսվող ժամանակը։

2. Google Hangouts

Վիդեո հաղորդակցության համար շատ օգտակար և անվճար հարթակ է Google Hangouts-ը։

Project Management-ի համար՝

3. Trello

Trello-ն տրամադրում է ամենապարզ հարթակը աշխատանքը կառավարելու , քննարկումների և հանձնարարությունների կատարման ընթացքը վերահսկելու համար։

Presentation-ների համար՝

5. Prezi

Prezi-ի շնորհիվ կարող եք ստեղծել դինամիկ, հետաքրքիր, որակով Presentation-ներ:

Օրակարգի մշակման և կառավարման համար՝

6. Calendly-ի ծրագիրը հնարավորություն կտա հազարավոր emal-ների փոխարեն պարզապես կիսվել Ձեր օրակարգով թիմակիցների հետ։

7. x.ai-ի “Amy Ingram” -ը կօգնի Ձեզ համակարգել հանդիպումները և օրակարգը։

8. Ադմինիստրատիվ հարցերում կօգնի HelloSign-ը, արագացնելով փաստաթղթերի ստորագրումը, պայմանագրերի կնքումը և այլն։