Վերջին մեկ տարվա ընթացքում արհեստական ինտելեկտը զգալիորեն բարելավել է գրավոր խոսք գեներացնելու իր ունակությունը։ Սկանավորելով զանգվածային տվյալները՝ մեքենայական ուսուցման ծրագիրը կարող է ստեղծել գրեթե ամեն ինչ, պատմություններից մինչև երգերի տեքստեր։ Այժմ նույն մեթոդները օգտագործվում են կոդավորման մեջ՝ կիրառելով Deep TabNine նոր գործիքը։
Deep TabNine-ը ծածկագրային կոդավորման ծրագիր է, որը ստեղծվել է Waterloo համալսարանի, ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող Jacob Jackson-ի կողմից։ Ծրագրավորողները այն կարող են ներբեռնել որպես հավելված իրենց խմբագրիչի (editor) համար։ Սա ինչ-որ յուրահատուկ բան չէ, այս տեսակի ծրագրակազմ գոյություն է ունեցել նախկինում ևս, սակայն մեքենայական ուսուցումը մեծապես բարելավել է իր կարողությունները։ Ծրագիրն առաջին անգամ թողարկվել է անցյալ տարվա նոյեմբերին, իսկ վերջերս հեղինակը թողարկել է նորացված տարբերակը, որը օգտագործվում է գեներացված ալգորիթմը՝ տեքստերի խոր ուսուցման համար, այն կոչվում է՝ GPT-2, որը մշակվել է OpenAI հետազոտական ընկերության կողմից, իրենց հնարավորությունները բարելավելու համար։ Թարմացումը այնքան է տպավորել ծրագրավորողներին, որ նրանք Deep TabNine-ը անվանել են ցնցող գործիք։
Jackson-ը պնդում է, որ իր ծրագիրը առաջարկում է ավելի լավ ակնարկներ, քանի որ հիմնված է կանխատեսումների վրա, մինչդեռ այլ AutoFill-ների մեծ մասը ստիպված է վերլուծել այն, ինչ օգտագործողն արդեն գրել է։ Deep TabNine-ը հենվում է մեքենայական ուսուցման ունակության վրա՝ վիճակագրական օրինաչափություններ գտնելու իր կանխատեսումների համար ։ Ճիշտ այնպես, ինչպես ալգորիթմները, որոնք պատրաստվել են գրքերի, հոդվածների և այլ տեղեկատվական աղբյուրների հիման վրա, Deep TabNine-ը վերապատրաստվել է GitHub-ի պահեստի 2 միլիոն ֆայլերից։ Ծրագիրը գտնում է կաղապարներ այդ տվյալների մեջ և օգտագործում է դրանք, որպեսզի կարողանա շարունակել հետևել կոդի գծին, լինի դա փոփոխական թե ֆունկցիա։ Ըստ հեղինակի խորը ուսուցման կիրառումը տալիս է մի քանի առավելություններ, ամենակարևորը հանդիսանում է այն, որ աջակցելու է նոր ծրագրավորման լեզուների ստեղծմանը։ Deep TabNine-ը հասկանում է ծրագրավորման շուրջ 22 տարբեր լեզուներ՝ Python, JavaScript, Java, C++, C, PHP, Go, C#, Ruby, Objective-C, Rust, Swift, TypeScript, Haskell, OCaml, Scala, Kotlin, Perl, SQL, HTML, CSS և Bash, մինչդեռ ընտրողների մեծ մասը աշխատում է միայն մեկի հետ։
Deep TabNine-ը կատարյալ autoplay գործիք չէ և ձեր փոխարեն ամբողջ կոդը գրել, իհարկե, չի կարող։ Software-ի կանխատեսումները միշտ չէ, որ ճիշտ են և ձեռնտու որոշ տեսակի կոդավորման համար։ Լավագույնն այն է, որ գործիքը աշխատում է ավտոմատ կերպով template կոդի հետ համեմատած, որը հազարավոր անգամներ փոքր տատանումներ կատարելով է աշխատում։ Ծրագիրը ավելի քիչ է կարողանում կոդ գրել, երբ օգտատերը նոր խնդիր է լուծում։ Jacob Jackson-ը համեմատում է Deep TabNine-ի օգտագործումը սմարթֆոնների սենսորային ստեղնաշարերից սովորական ֆիզիկական ստեղնաշարի անցման հետ։ Ծրագիրը արագացնում է տվյալների մուտքագրումը և կոդավորիչներն ավելի արդյունավետ է դարձնում։ Ներկայումս TabNine-ի լիցենզիան արժե $49 մասնավոր օգտագործման և $99 կորպորատիվ օգտագործողների համար։