Մենք որոշել ենք ձեզ պատմել cloud ենթակառուցվածքների զարգացման ուղղությունների մասին, որոնք ՏՏ ոլորտի փորձագետները և խոշոր տեխնոլոգիական կազմակերպությունները համարում են, որ կլինի ամենահեռանկարայինը 2019 թվականին։
Ստորև՝ առանց սերվերի հաշվարկում, «անձնական» քվանտային համակարգիչներ և արհեստական բանականության համակարգեր։
1․ Անլար սերվերի հաշվարկների պահանջարկը կավելանա․
Անլար սերվերների (Serverless) համակարգը այն մոտեցումն է, որի միջոցով երրորդ կողմի մատակարարները ստանձնում են սերվերների պահպանման խնդիրը։ Այսպիսով, մշակողները և համակարգի ադմինիստրատորները պարտավոր չեն ռեսուրսներ ծախսել լարերի, մետաղների համար։
Այս սերվերները առաջարկում են բոլոր անհրաժեշտ ֆունկցիոնալությունը ծառայությունների տեսքով։ Այդ ծառայությունները կարող են լինել ինչպես անհատական լուծումների տեսքով, այնպես էլ ամբողջական էկոհամակարգերի։
Ըստ Gartner-ի այս տարվա ամենաթեժ թրենդներից մեկը կլինի անլար սերվերների համակարգը։ Serverless համակարգից օգտվում են ամբողջ աշխարհի ընկերությունների ամենաքիչը 5%-ը, իսկ մինչև 2020 թվականը այս ցուցանիշը կաճի 20%-ով։ Այժմ անցկացվում են գիտաժողովներ և կա հատուկ գրականություն այս թեմայի վերաբերյալ։
Սերվերային համակարգերի աճը հիմնականում պայմանավորված է լարերի, մետաղների վրա քիչ քանակությամբ ծախսեր անելու հետ։ Համարվում է, որ համակարգի ադմինիստրատորներն (system administrator) իրենց ժամանակի 30-40%-ը ծախսում են սարքավորումներ տեղադրելու վրա։ Անլար համակարգերի միջոցով կարելի է խնայել թե՛ գումարը, թե՛ ժամանակը։ Այս համակարգերը խթանում են ընկերության արտադրանքի և ծառայությունների զարգացման բարելավմանը։
Ակնկալվում է նաև, որ serverless համակարգի ճանաչման վրա կանդրադառնա մեքենայական ուսուցման ալգորիթմների նորույթը։ Cloud-ի վաճառողները մեծ ջանքեր են գործադրում ՏՏ ենթակառուցվածքների առկայությունն ու մատչելիությունը ապահովելու համար։ Եվ սրանք «խելացի» համակարգերի զարգացման երկու կարևորագույն բաղադրիչներն են։
2․ Շատ կազմակերպություններ կսկսեն օգտագործել multi-cloud-ը․
Համաձայն Rightscale-ի 2018 թվականի ուսումնասիրության, կազմակերպությունների 80%-ը (հարցվողներից 1000 -ը) արդեն կիրառում է multi-cloud ՏՏ ենթակառուցվածքը։ Կա կարծիք, որ մինչև 2020-ը այդ ցուցանիշը կհասնի 90%-ի։
Multi-cloud-ի ճանաչելիության պատճառներից են միջոցների խնայողությունը և ենթակառուցվածքի օգտագործման ճկունությունը։ Ընկերությունները կարող են ընտրել մի քանի cloud պրովայդերների ծառայությունները, որոնք համապատասխանում են իրենց ըստ գնի։ Միևնույն ժամանակ, container-ները օգտագործվում են, որպեսզի մի միջավայրից մյուսը տեղափոխելը հեշտ լինի։ ESG Research-ի գնահատմամբ՝ 2020 թվականին, բոլոր աշխատանքային բեռնված cloud-ների 33%-ը կլինեն կոնտեյներացված, այժմ այդ թիվը հասնում է 19%-ի։
Վերլուծաբանները համեմատաբար ավելի ճանաչված կոնտեյներներից մեկը համարում են Kubernetes-ը։ Ակնկալվում է, որ 2019 թվականին շուկայում կլինեն մեծ ներդրումներ այս գործիքը հասանելի դարձնելու համար։ Օրինակ՝ անցյալ տարվա վերջին, VMware ընկերությունը ձեռք բերեց Heptio ստարտափը, որը զբաղվում է kubernetes-ի տեղակայման լուծումներով։ IBM ընկերությունը մտադիր է kubernetes-ը զարգացնել, որպես hybrid cloud ստեղծելու գործիք, և այդ նպատակով ձեռք է բերել Red Hat-ը։
3․ Cloud-ը կօգնի 5G հեռահաղորդակցման օպերատորներին․
Ըստ Deloitte-ի` 2019 թվականին, կհայտնվեն առևտրային առաջին 5G ցանցերը։ Մինչև 2020 թվականը, ցանցերի նոր սերնդի օգտատերերի թիվը կհասնի 15-20 միլիոնի։ 5G-ն պլանավորում են օգտագործել IoT-ի արդյունաբերական համակարգի և խելացի քաղաքների աշխատանքների բարելավման համար։ Դրա հետ մեկտեղ IoT սարքավորումների քանակը առաջիկա տարիներին էքսպոնենտալ աճով աչքի կընկնի։
Որպեսզի հաղթահարեն նման ծանրությունը, հեռահաղորդակցման ընկերությունները պետք է ապահովեն ենթակառուցվածքների ճանաչելիության բարձր մակարդակը։ Այստեղ նրանց օգնության կգան cloud տեխնոլոգիաները։
VMware - ը մշակում է վիրտուալ լուծումներ, որոնք կհեշտացնեն անլար ցանցի աշխատանքը և կառաջարկեն հաճախորդներին նոր ֆունկցիաներ։ Ինչի օրինակը կարող է լինել VMware vCloud NFV-ն՝ հանրային և մասնավոր cloud-ում ծառայությունների և ծրագրերի հետ աշխատելու համար։ Հատուկ օպերատորների համար նմանատիպ հարթակ ստեղծեց Nokia ընկերությունը։ Ծառայությունն օգտագործում է OpenStack տեխնոլոգիան՝ cloud-ը և վիրտուալ մեքենաները կառավարելու համար։
Միևնույն ժամանակ ոչ միայն cloud-ը կօգնի տարածել 5G-ն, այլ ընդհակառակը նոր սերնդի ցանցերը կդարձնեն cloud platform-ը ավելի ճանաչելի։ Ըստ Deloitte-ի 5G համակարգը թույլ կտա հեռավոր շրջանի բնակիչներին օգտվել cloud-ից այնտեղ, որտեղ չկա գերարագ ինտերնետ։
4․ Քվանտային մեքենաները կդառնան ավելի մատչելի օգտագործողների համար։
ՏՏ ընկերությունները աստիճանաբար զարգացնում են ավելի հզոր քվանտային պրոցեսորներ։ Նախորդ տարի Intel-ը ներդրեց 49 քուբիթանոց չիպ, իսկ Google -ը՝ 72 քուբիթանոց։
Քուբիթի վրա հիմնված որոշ սարքերի մեջ արդեն կարելի է մուտք գործել cloud-ի միջոցով, ինչպիսիք են՝ Alibaba Cloud-ը և IBM Q.-ն։
ՏՏ հետազոտական համալսարաններին և կազմակերպություններին քվանտային մեքենաները օգնում են ստեղծել բարդ մոդելներ, որոնք սովորական համակարգիչների համար դժվար են, օրինակ՝ մարդկանց իմունային համակարգի մոդելավորումը։
Այսուհանդերձ 2019 թվականը կարող է դառնալ «անհատական» քվանտային մեքենաների տարի։ Հունվարի սկզբին IBM-ն՝ CES 2019-ի ցուցահանդեսի ժամանակ, ներկայացրեց Q System One - ը, որը բիզնեսի համար կոմերցիոն քվանտային համակարգչի նախատիպ է։ Սա 20 կուբիտանոց մեքենա է, որը, ի տարբերություն, այլ քվանտային համակարգիչների կարող է աշխատել լաբորատորիայից դուրս։ Համակարգչային գործունեության անհրաժեշտ նախադրյալների համար ստեղծվում են հատուկ կոմպակտ կոնտեյներներ։
Հավանականությունը մեծ է, որ 2019 թվականին քվանտային մեքենաները կգերազանցեն սովորական համակարգիչներին։ Այս դեպքում քուբիթային համակարգիչները կսկսեն հաշվողական խնդիրները լուծել ավելի արագ, քան սովորական համակարգիչները։ Այսպիսի խնդիրների թվին են պատկանում SHA-256 բանալիների ընտրությունը։
Քվանտային գերակայության վարկածը ապացուցելու նպատակով, Google-ը պլանավորում է անցկացնել մրցույթ՝ NASA-ի գերհամակարգչի հետ, որի արդյունքները պարզ կդառնան ամռան սկզբին։
5․ Խելացի համակարգերը կսկսեն վերահսկվել cloud-ի կողմից․
Մեքենայական ուսուցումն ավելի հաճախ կկիրառվի multi-cloud համակարգերի և սարքավորումների տվյալների կառավարման ընթացքում։ Այդպիսի տեխնոլոգիաները ստացել են AIOps — AI for IT Operations անվանումը։
Network World-ի և Gartner-ի կողմից կանխատեսվում է, որ AIOps-ը ձեռք կբերի լայն ճանաչում։ Կա կարծիք, որ 2019 թվականին ընկերությունների 25%-ը ՏՏ ենթակառուցվածքները կառավարելու համար կօգտագործեն խելացի ալգորիթմները։
Արհեստական բանականության համակարգերը, Cloud-ի հետ աշխատելու համար, արդեն հասանելի են Oracle և Microsoft ծառայություններում։ Դրանք օգնում են կանխատեսել համակարգի հնարավոր խափանումները և օպտիմալացնել ծանրաբեռնվածությունը։ Հայտնի է, որ Azure cloud-ում գտնվող մեքենայի ուսուցման ալգորիթմը կանխատեսել էր, որ սկավառակներից մեկի աշխատանքը ձախողվելու է՝ դեպքից 20 րոպե առաջ ։ Սա հնարավորություն տվեց արագորեն տեղափոխել բեռը անսարք սերվերից։
Տվյալների կենտրոնում զարգանում են նաև սարքավորումների կառավարման պլատֆորմները։ Այսպիսի ծառայություն ստեղծվել է HPE-ի (Hewlett Packard Enterprise) կողմից։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով պլատֆորմը հաճախորդներին օգնել է 79%-ով կրճատել գործառնական ծախսերը, իսկ սերվերի խափանումներինը՝ 86%-ով։