• Վերջերս ավարտեցին Coder Kids1 և Coder Kids2 խմբերի դասերը, որի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
  • Մասնակիցներից յուրաքանչյուրը ամփոփեց երկու ամիսների ընթացքում ստացած գիտելիքների արդյունքները՝ ներկայացնելով ավարտական կայքերը:
  • Ներկայումս ուսումնառությունը շարունակում է Coder kids 3-րդ խումբը: 

 Հաշվի առնելով վաղ տարիքում ծրագրավորում սովորելու դրական կողմերը,  այն որ փոքր տարիքում նոր նյութը ավելի արագ են ընկալում երեխաները, իրենց մոտ զարգանում է տրամաբանական մտածողություն և խնդիրները արագ լուծելու հմտություն, IT-TALENTS Association-ը հետամուտ եղավ Coder Kids ծրագրավորման դասընթացի  ծրագրի մշակման և այն հասանելի դարձնելու նախաձեռնությանը:

 

Coder Kids Դասընթացի Մասին

 Ծրագիրը մշակվել է մասնագիտական մեծ փորձով, պրոֆեսիոնալ ծրագրավորողների և մանկավարժների երկարատև  աշխատանքների արդյունքում:
Coder Kids դասընթացի ծրագրում ներառվեց HTML5, CSS3 և JavaScript, PHP, C++ ծրագրավորման լեզուների հիմունքներ թեմաները, իսկ դասավանդման մատուցման հիմքում դրվեց երեխաներին ծրագրավորման հանդեպ սեր սերմանելու առաջնայնությունը:

 

Այդ իսկ պատճառով դասընթացը հագեցած է խաղերով, մրցույթներով, տրամաբանական խնդիրների լուծման առաջադրանքներով, և ամենակարևորը պրակտիկ մասով: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է  ստեղծեն իրենց ավարտական կայքերը՝ կիրառելով վերոնշյալ տեխնոլոգիաները:

Coder Kids առաջին խմբին դասավանդեց Full Stack ծրագրավորման աշխատանքային փորձով, IT-TALENTS Association-ի առաջին և լավագույն շրջանավարտներից,  ԵՊՀ Կիրառական ֆակուլտետի ուսանող Նարեկ Նադարյանը, ով իր մեծ ներդրումը ունեցավ ծրագրի կայացման հարցում:

Արդյունքը եղավ Coder kids դասընթացի մասնակիցների ցուցադրած դրական արդյունքները, նրանց մեծ սերը ծրագրավորման և նորագույն տեխնոլոգիաների հանդեպ, ինչպես նաև նոր խմբերի ձևավորման համար մեծ պահանջարկը:

Հավաստագրերի Հանձնման Արարողակարգը

Երկու ամիս տևողությամբ դասընթացի շրջանակներում երեխաները հասցրել էին կատարել մեծ աշխատանք և յուրացնել ահռելի քանակությամբ  ինֆորմացիա, ունենալ ձեռքբերումներ իրենց համար բոլորովին նոր ոլորտում: Իսկ ծրագրի ավարտին այդ ամենը ամփոփեցին և  ներկայացրին հավաստագրերի հանձնման արարողակարգի շրջանակներում, որին ներկա էին ծնողները  և IT-TALENTS-ի թիմը:

Իրենց ձեռքբերումները մասնակիցներից  յուրաքանչյուրը ներկայացրեց 5 րոպե տևողությամբ խոսքով,որի ընթացքում  համառոտ խոսեցին այն մասին, թե ինչ են սովորել դասընթացի ընթացքում և ինչպես են պատրաստվում կիրառել այդ գիտելիքները:

Խոսքը կառուցված էր հետևյալ թեմաների շուրջ՝

  •  Ի՞նչ են սովորել ծրագրի ընթացքում

  Մասնակիցները ներկայացրին այն թեմաները, ծրագրավորման լեզուները, որոնց ծանոթացել են դասընթացի ընթացքում, ցուցադրեցին իրենց գրած կոդերը:

  • Լավագույն 3 աշխատանքները

Ներկայացրին կատարած 3 ամենալավ ստացված և իրենց սիրելի աշխատանքները: Խոսքում նշեցին այն տեխնոլոգիաները, որոնցով ստեղծել են: Շատերը առանձնացրին  C++-ով հաշվիչի ստեղծումը, JavaScript-ով անիմացիոն էֆեկտների ավելացումը նկարներին և այլն:

  • Ավարտական աշխատանքը

Ամենասպասվածը դա ավարտական աշխատանքի ներկայացման հատվածն էր, քանի որ այդ կայքի ստեղծման համար նրանք ներդրել էին մեծ ջանքեր: Երեխաները ցույց տվեցին վերջին պրոյեկտը և խոսեցին դրա ստեղծման պրոցեսի մասին:

  • Ինչպես են պատրաստվում կիրառել գիտելիքները

Վերջում խոսեցին այն մասին, թե ինչպես են շարունակելու և ինչպես են կիրառելու ստացված գիտելիքները (Օրինակ` ստեղծել խաղեր, կայքեր, խորացնել գիտելիքները և դառնալ պրոֆեսիոնալ ծրագրավորող և այլն):

Մասնակիցները իրենց հավաստագրերը ստացան IT-TALENTS Associaton ընկերության համահիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կողմից, ով իր ոլորոտում ունեցած մեծ փորձով կիսվեց և մոտիվացրեց երեխաներին՝ շարունակելու և ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցելու ուղերձով:

Եվ սա դեռ Coder Kids ծրագրի մեկնարկն էր: Ավելի հետաքրքրաշարժ պլաններ մշակման փուլում են, որոնց մասին կարող եք տեղեկանալ կայքում կամ մեր Facebook-ի պաշտոնական Էջում: