Այսօր տեխնոլոգիան շատ արագ է զարգանում և դա դրականորեն ազդում է ՏՏ ոլորտի վրա: Ընկերությունների և անհատների արագության պահանջներն ու ակնկալիքները բավարարելու համար ստեղծվում են նոր ծրագրավորման լեզուներ և գրադարաններ:
Այս գրադարաններից մեկի օրինակը React-ն է, որը ստեղծվել է Ֆեյսբուքի թիմի կողմից և կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել ծրագրավորողների շրջանում: Այս նյութում կարդացեք, թե ինչու՞ React-ը դարձավ թրենդային գրադարաններից մեկը և ի՞նչ առավելություններ այն ունի:
React-ը բաց կոդով (open-source) JavaScript ծրագրավորման լեզվի գրադարան է, որը օգտագործվում է ինտերֆեյսների ստեղծման համար: React JS-ով ստեղծվում են վեբ-ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել փոփոխված տվյալները` առանց էջի թարմացման: React JS-ի հիմնական առավելություններն են պարզությունը, այն հանգամանքը, որ նրանում կոդը գրվում է component-ներով, դրանով ստեղծված կայքերը արագ են աշխատում և կարող են ունենալ ավելի բարձր դիրք որոնողական համակարգերում։
Պարզ և Հասկանալի
React-ը շատ պարզ է և հարմարավետ: Յուրաքանչյուրը, ով JavaScript-ի գիտելիքներ ունի, կարող է արագորեն հասկանալ, թե ինչպես է աշխատում React-ը և օգտագործել այն իրենց հետագա ծրագրերում:
Աշխատանք Component-ներով
React-ում կոդը ստեղծվում է տարբեր component-ների օգնությամբ, որոնք կարող են հեշտությամբ կիրառվել զանազան վեբ և բջջային հավելվածների ստեղծման մեջ: Մի քանի component-ները կարելի է համատեղել, որպեսզի ավելի բարդ component ստանալ, և միևնույն component-ները կարող են օգտագործվել տարբեր նախագծերում: Այն փաստը, որ component-ները բաժանված են միմյանցից, ավելի է հեշտացնում դրանց փորձարկումը և օգտագործումը:
Բացի այդ, React-ի բոլոր component-ները տեղակայված են սեփական Վիրտուալ DOM-ում: React-ը նախապես հաշվարկում է բոլոր այն փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն DOM-ում և դրանց հիման վրա թարմացնում է DOM- ի “ծառը”: Սա դարձնում է React-ը արդյունավետ և յուրօրինակ գրադարան՝ ուժեղ առավելություններով:
Արդունավետ է SEO-ի Համար
React-ի մեկ այլ առավելությունն այն է, որ այն օգտակար է որոնողական համակարգերում կայքի առաջխաղացման՝ SEO(search engine optimization)-ի համար: Ինչպես հայտնի է, SEO-ն շատ կարևոր գործընթաց է թիրախին հասնելու և ապրանքանիշը խթանելու համար: Այսպիսով, React-ը թույլ է տալիս հաղթահարել SEO-ի հետ կապված խնդիրները։
Այսպիսով, React-ը տարբերվում է այլ գրադարաններից իր տրամադրած առավելություններով: Այսօր այն լայնորեն օգտագործվում է տարբեր ծրագրեր ստեղծելու համար և շարունակում է մնալ թրենդային ՏՏ ոլորտում: Ահա թե ինչու IT-TALENTS Association-ը առաջարկում է React-ի դասընթացներ իր ուսանողներին և հնարավորություն է տալիս նրանց ծանոթանալ ՏՏ ոլորտի նորարություններին, ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և հմտություններ: Եթե ցանկանում եք դառնալ React դասընթացի մասնակից, ապա գրանցվեք այստեղ կամ կապ հաստատեք մեզ հետ։