«Խելացի տուն» հասկացությունը դեռևս 1900-ականներից եղել է ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում, սակայն լայն տարածում չի գտել և միայն 21-րդ դարում, երբ զարգացան նորարարական տեխնոլոգիաներն ու ծրագրային համակարգերը, այս ամենին զուգահեռ զարգացան նաև այս գաղափարը իրագործելու եղանակները։
Այժմ շատ հաճախ կարող ենք լսել «խելացի տուն» (Smart house) հասկացությունը, սակայն ոչ բոլորը գիտեն թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը։
«Սմարթ տուն»-ը տարատեսակ համակարգերի ավտոմատացված կառավարման մեխանիզմ է, որը բավականին հեշտացնում է մարդկանց առօրյան, խթան է հանդիսանում ժամանակի խնայողաբար օգտագործմանը։
Հեռախոսների կամ պլանշետների միջոցով կարելի է կառավարել այս համակարգը, որը վերահսկում է տան անվտանգությունը, լուսավորման, ջեռուցման համակարգերը։ Մեքենա վարելիս կարելի է GSM կապի օգնությամբ տեսնել թե ինչ կա սառնարանում , ինչ է պակասում և այլն։
Սակայն այս համակարգը իր բազմաթիվ դրական կողմերից զատ ունի նաև որոշ թերություններ․մենք գիտենք, որ տեխնոլոգիաների հետ կապված յուրաքանչյուր բան հնարավոր է ձախողվի կամ սպառվի ժամանակի ընթացքում։ Այս սարքերը այդքան էլ մատչելի չեն վերանորոգելու կամ գնելու համար։ Այսինքն այս համակարգը բավականաչափ ծախսատար է։
Տունը «խելացի» դարձնելը հնարավոր է տվյալ սարքավորումները գնելու կամ ինքնուրույն ծրագրավորելու դեպքում։
Այս համակարգը կիրառել են անգամ Լոնդոնում՝ օլիմպիական խաղերի ժամանակ, C-Bus ավտոմատացման համակարգի միջոցով։
Կարող ենք ասել, որ «խելացի տուն» համակարգը ունի ֆունկցիոնալ բազմազանություն և հաճախորդների համար մի շարք հնարավորություններ ու առավելություններ է ստեղծում։