Ծրագրավորումը սովորեցնում է, թե ինչպես պետք է բարդ խնդիրները բաժանել փոքր մասնիկների և լուծել դրանք, ապա ինտեգրելով` ստանալ մեկ ամբողջական լուծում: Ծրագրավորումը օգնում է տրամաբանական մտածելակերպի և խնդիրների լուծման հմտությունների զարգացմանը:
Հարցազրույցներից մեկում Սթիվ Ջոբսն ասել է.
<<Կարծում եմ այս երկրում բոլորը պետք է սովորեն թե ինչպես ծրագրավորել համակարգիչը, պետք է սովորեն համակարգչի լեզուն, քանի որ այն սովորեցնում է մտածել: Համակարգչային գիտությունը ես որպես լիբերալ արվեստ եմ տեսնում>>
Համակարգչային ծրագրավորումը հսկայական ճկուն գործիք է, որը օգտագործելով կարող եք կյանքի կոչել զարմանալի և անհավանական գաղափարներ:
Այսօր մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց ինտերնետի, ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարության: Եթե դուք օգտագործում եք սմարթֆոն, ծրագրային հավելվածներ կամ ձեր մեքենան փակում եք հասարակ կոճակի օգնությամբ, ապա պետք է իմանաք, որ այդ բոլորը կատարվում է ծրագրավորման շնորհիվ:
Ահա որոշ պատճառներ, թե ինչու պետք է սովորել ծրագրավորում և սկսել ինքներդ ստեղծել նորարական ծրագրեր.
Նախ, կոդավորումը զարգացնում է կառուցվածքային և ստեղծագործական մտածողություն: Երբ սկսեք սովորել ծրագրավորում, բոլոր խնդիրներին կսկսեք նայել այլ տեսանկյունից:
Դուք ծրագրավորում եք ձեր ուղեղը` լուծելով մի շարք խնդիրներ և ավելի լավ հասկանալով դրանք: Տրամաբական խնդիրներ լուծելը հանգեցնում է ավելի ստեղծագործ լուծումների, որոնք երբևէ տրվել են ձեզ:
Գրելով կոդ` կարող եք ստեղծել կայքեր, հավելվածներ, որնցով կարող եք փոխել միլիոնավոր կյանքեր: Թե ինչպես է ձևափոխվել միջազգային տնտեսության կառուցվածքը, որքան նոր աշխատատեղեր և մասնագիտություններ են ստեղծվել առցանց գնումների համակարգի զարգացման արդյունքում` անհավանական կարող էր թվալ մինչ համակարգչային գիտության զարգացումը և հանրամատչելի դառնալը: Այդ ամենը իրականացվել է կայքերի և ծրագրավորման շնորհիվ: Ծրագրավորումը հեշտացնում է ամեն ինչ: Հասարակ համակարգչային ծրագրավորումն ունակ է ստեղծել ամեն ինչ այնպես, ինչպես կցանկանաք:
Համակարգչային ծրագրավորում սովորելիս հանդիպելու եք տարբեր բարդության խնդիրների, որոնք պահանջելու են արագ և օպտիմալ լուծումներ: Հաղթահարելով դրանք, հաջորդիվ սկսում ես տեսնել խնդիրները իրենց լուծումներով: Որքան դժվար է թվում խնդիրը, այնքան վճռական եք դառնում այն լուծելիս: Համակարգչային ծրագրավորումը հզոր է: Նույնիսկ, եթե դուք գիտեք պարզապես ծրագրավորման հիմունքները, կարող եք պատկերացնել մի շարք խնդիրների լուծումներ, որոնք մինչ այդ անլուծելի էին թվում:
Անդրադառնալով երեխաներին՝ Ջոբսն ասել է .
«Ես հավատում եմ, որ երեխաները պետք է սովորեն կոդավորում: Նրանք դա պետք է սկսեն վաղ տարիքում, և զարգացնեն իրենց հմտությունները նախքան դպրոց հաճախելը»։
Ծրագրավորում սովորելը կօգնի երեխաներին ավելի շուտ ընկալել և կիրառել նորագույն տեխնոլոգիաները: Շատերը կարող են անգամ չդառնալ պրոֆեսիոնալ ծրագրավորող, բայց ինչ մասնագիտություն էլ նրանք ընտրեն, ծանոթ լինելով ծրագրավորման հիմունքներին, կլինեն ճկուն և կկարողանան հարմարվել գերարագ տեմպով զարգացող տեխնո աշխարհի թելադրած նոր կանոններին:
Երեխաները պետք է ծրագրավորեն համակարգիչը, այլ ոչ թե ծրագրավորվեն: