Gartner-ի պնդմամբ 2022 թվականին բոլոր ձեռնարկությունների 75%-ը գեներացվելու է մեզ անծանոթ տվյալների բազայում։Որտե՞ղ կտեղավորվի տեղեկատվության այս ամբողջ ծավալը: Մենք կտանք այդ հարցի պատասխանը․ ինչպե՞ս այն կանդրադառնա, և ի՞նչ նախադրյալներ կան այժմ։
Պերիֆերիկ հաշվարկներ. Սա IoT սարքերի կողմից տվյալների հավաքման և մշակման անվանումն է։ Ցուցիչներն ու սենսորները գործում են որպես տվյալների աղբյուր։ Երբեմն դրանք տվյալների վերամշակման կենտրոն տեղափոխելը պարզապես ժամանակի վատնում է, քանի որ «խելացի» սարքերը ինքնուրույն կարող են իրականացնել անհրաժեշտ հաշվարկներ։ Ապագայում, ամենայն հավանականությամբ, ՏՏ-ն այնքան կզարգանա, որ այդպիսի միկրոհամակարգիչները կլինեն տասնյակ և հարյուրավոր։
Multi-cloud-ը որպես ստանդարտ․
Այժմ VMware-ը պլանավորում է ստեղծել ապագայի ծրագրավորման ճարտարապետությունը, որտեղ ընկերությունները ավելի հաճախ կօգտվեն IaaS պրովայդերների ծառայություններից։ 2018 թվականին ընկերությունը ներկայացրեց Virtual Cloud Network (VCN) հայեցակարգը։ Սա ապագայի ցանցն է, որը կառուցված է hyper բաշխված միջավայրի սկզբունքի հիման վրա։
Այն ավելի է հեշտացնում hybrid clouds-ի հետ աշխատանքը և վերացնում է multi-cloud միջավայրում առաջացած դժվարությունները։ Ըստ VMware- ի, VCN- ն առաջիկա 20 տարվա ընթացքում կլինի ապագայի ՏՏ «ճարտարապետության» հիմքը։
Cloud + IoT: Ֆիննական վերելակներ արտադրող Kone-ն ընկերությունը կիրառում է IoT սարքերի, մեքենայական ուսուցման և cloud լուծումների համադրությունը, որպեսզի կանխագուշակի վերելակի աշխատանքի հետ կապված անսարքությունը և շտկի դրանք մինչև խափանումը։ Ցուցիչները զեկուցում են cloud համակարգերի ցուցումները, իսկ ալգորիթմները վերլուծում և մեկնաբանում են դրանք։ Դրա շնորհիվ համակարգի գործարկման հետ խնդիրները արդյունավետորեն կարող են կանխվել։ Սա միայն մեկ օրինակ է սերտ «համագործակցության» պերիֆերիկ հաշվարկների դարաշրջանում։ Ապագայի ՏՏ ճարտարապետությունը, հավանաբար, կկառուցվի հենց այդ կապերի վրա։