Կրթության անկատարությունը և տեխնոլոգիայի զարգացումը կհանգեցնեն կադրերի պակասի։
Առաջիկա տարիներին աշխատաշուկայում կարող է առաջանալ որակյալ մասնագետների թվի կտրուկ անկում։ Մասնավորապես, ապագայում կավելանա IoT- ի ստեղծողների, ՏՏ փաստաբանների, roboetics խորհրդատուների և թվային պրոդյուսրների պահանջարկը։ Այս մասին ասվում է HSE-ի զեկույցում՝ նվիրված թվային տնտեսությանը։ Որակյալ մասնագետների նվազման պատճառը ոչ միայն զարգացող տեխնոլոգիաներն են, այլև կրթության ոլորտում առկա խնդիրները։ Աշխատաշուկայի փորձագետները չեն ժխտում ՏՏ մասնագետների պակասը, բայց նրանք վստահ են, որ սակավության մասին մտահոգությունները չափազանցված են։
Մասնագետների պահանջը կզգացվի հատկապես ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի, վիրտուալ իրականության ոլորտներում։ Մեծ պահանջարկ կունենան այն մասնագետները, որոնք կարողանում են կատարել բազմաֆունկցիոնալ խնդիրներ՝ կառավարել մարդկանց, շփվել կոնտրագենտների հետ, որոնել նորարարական լուծումներ և մշակել մեթոդաբանություններ։ Այսինքն՝ ունենալ այնպիսի հատկություններ, որոնք բնորոշ չեն մեքենաներին։
HSE-ի փորձագետները կազմել են հեռանկարային մասնագիտությունների ցանկը, որոնց պահանջարկը մոտ ապագայում մեծ կլինի։ Օրինակ՝ համացանցի մասնագետը պետք է ապահովի բազմաթիվ սարքերի միացումը, տեղեկատվության պահպանման օպտիմալացումը, տվյալների մշակումն ու փոխանցումը։ Արդիական մեկ այլ մասնագիտություն է տվյալների անվտանգության ինժեները։ Մասնագետը պատասխանատու է գաղտնիության ապահովման, կոդավորման և չթույլատրված տեղեկատվության հասանելիության կանխարգելման համար։ Պահանջված կլինեն նաև ՏՏ ոլորտի իրավաբանները, ովքեր ներգրավված կլինեն թվային տնտեսության մեջ բիզնեսին աջակցելու համար։
Ապագայի մասնագիտությունների շարքում միանգամայն կարելի է դասել roboetics-ը։ Այս մասնագետը պետք է հասկանա ռոբոտների և մարդկանց փոխհարաբերությունների բարոյական, էթիկական, սոցիալական և իրավական կողմերը, մշակի լուծումներ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ մեքենանաերի «գործողությունների» պատասխանատվության ոլորտների սահմանումը, ռոբոտատեխնիկական համակարգերի իրավունքներն ու ազատությունները։ Մոտ ապագայում կհայտնվեն նաև թվային մարկետոլոգներն ու պրոդյուսերները, վստահ են HSE-ի փորձագետները։
Միևնույն ժամանակ շուկայից կարող են անհետանալ այժմ հանրաճանաչ մասնագիտությունները, օրինակ՝ թարգմանիչներն ու զանգերի կենտրոնի օպերատորները, տուրօպերատորները, արխիվավարները, բանկի օպերատորները, գանձապահները, վարկային մենեջերները և այլն։ HSE-ի փորձագետների կարծիքով մինչև 2030 թվականը ստիպված կլինեն փոխել իրենց մասնագիտությունը շուրջ 375 միլիոն աշխատող, որը ներկայացնում է համաշխարհային աշխատուժի 14%-ը։
Այնուամենայնիվ, ՏՏ-ի մասնագետների թվի նվազման մասին մտավախությունները խիստ չափազանցված են։ Big data արհեստական ինտելեկտը նոր կազմավորվող արդյունաբերություն է և հասկանալի է, որ այդ ոլորտում մասնագետների քանակի խնդիր կա։ Փորձագետների խոսքով՝ չնայած այդ ուղղությունների շուրջ իրարանցմանը, նման բնագավառում աշխատանք գտնելը բավականին բարդ է։ Պետք է նշել նաև, որ այս ոլորտում բարձրակարգ մասնագետների թիվը մեծ չէ, այդ պատճառով աշխատաշուկայի իրավիճակը կբարելավվի ոլորտի զարգացման, ուսուցողական դասընթացների և մասնագետների ինքնակրթության ավելացման հետ մեկտեղ։